Փետրվարի 10-ին Շիրակի մարզի դատախազություն սեռական ոտնձգության մասին դիմում ներկայացրած, Գյումրիի 52-ամյա բնակչուհին հոգեկան առողջության հետ կախված խնդիրներ ունի: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա իր հաղորդման մեջ նշել է, որ Գյումրիում տարիներ առաջ  լուծարված ապակու գործարանի տնօրեն Հայկ Հակոբյանն իրեն բռնաբարել է դեռեւս 20 տարի առաջ:

Ըստ աղբյուրի՝ 52-ամյա կինը, բացի ապակու գործարանի տնօրենի դեմ բողոքից, եւս մեկ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ դեռեւս 2010թ. մասնակցել է Շիրակի մարզպետարանի հայտարարած քաղծառայողի մրցությին ու հաղթել, սակայն իր փոխարեն ապօրինաբար այլ անձի են աշխատանքի ընդունել: 

Կնոջ հայտարարության հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: