Կայացել է Խորվաթիայի նոր նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է Associated Presss-ը:

Գրաբար-Կիտարովիչը պարտականությունների կատարմանը կանցնի փետրվարի 19-ին, երբ պաշտոնապես կավարտվեն նախագահ Օվո Յոսիպովիչի լիազորությունները:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Զագրեբում կայացած երդմնակալությանը մասնակցել են տարբեր պետությունների ներկայացուցիչներ:

Գրաբար-Կիտարովիչը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որոնք կայացել են այս տարվա հունվարին: Նա դարձել է հանրապետության առաջին կին նախագահը: Նախկինում նա գլխավորել է Խորվաթիայի ԱԳ նախարարությունը: