Լիբիայի պետական նավթային ընկերությունը նախազգուշացում է հրապարակել, որում նշվում է ռազմական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքի հնարավոր դադարեցման մասին: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:
Այս նախազգուշացումն արվել է ընկերության օբյեկտների վրա հարձակումների պատճառով, որոնք նավթի արդյունահանման կրճատման են հանգեցնում:
«Եթե միջադեպերը շարունակվեն, National Oil Corp.-ը, ցավոք, ստիպված կլինի դադարեցնել գործունեությունը՝ աշխատակիցներին պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում:
Ըստ Gazeta-ի, նշվում է նաեւ, որ ընկերության ղեկավարությունը երկրի պաշտպանության նախարարությանը կոչ է անում վերահսկել իրավիճակը:




























