Ուշագրավ դեպք է գրանցվել ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի եթերում. սեռական ոտնձգության համար կասկածվող անձի լուսանկարի փոխարեն ցուցադրվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը:
Ria.ru-ի հաղորդմամբ՝ սխալմունքը տեղի է ունեցել Fox 5-ի եթերում (հեռարձակվում է Սան Դիեգո քաղաքից)՝ լուրերի թողարկման ժամանակ: Մինչ հաղորդավարը ընթերցել է լուրն առ այն, որ «Սան Դիեգոյի պետական համալսարանում տեղի ունեցած սեռական ոտնձգության միակ կասկածյալին մեղադրանք չի առաջադրվելու», նրա հետնամասում առնվազն 5 վայրկյան երևացել է Սպիտակ տան ղեկավարի լուսանկարը՝ հետեւյալ գրությամբ «Մեղադրանք չկա»:
Գործակալությունն ընդգծում է, որ հեռուստաալիքը կատարվածի կապակցությամբ բողոքներ չի ստացել, Fox 5-ի ղեկավարությունն էլ առայժմ ներողություն չի խնդրել:
«Նրանք ներողություն չեն խնդրում, երբ նման մանրուքներ են լինում»,- հայտարարել է հեռուստաալիքի խմբագիր Մայք Ուիլը:





























