Կամչատկայում Կլյուչեւսկի եւ Շիվելուչ հրաբուխները 5-6 կմ բարձրությամբ մոխիր են ժայթքել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շիվելուչ հրաբխի մոխրի սյունը բարձրությունը կազմում է ծովի մակարդակից 5-5.5 կմ։ Ժայթքումից առաջացած մոխրի սյունը շարժվում է դեպի արեւելք եւ հյուսիս-արեւելք։ Այն ձգվում է 97 կմ հեռավորության վրա։
Կլյուչեւսկի հրաբուխը ժայթքել է ծովի մակարդակից 6 կմ բարձրություն ունեցող մոխրի սյուն, որը 270 կմ երկարությամբ ձգվում է դեպի հարավ»,- ասված է ՌԴ գիտություններ ակադեմիայի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կուրիլյան կղզեխմբի Պարամուշիր կղզու վրա գտնվող Չիկուրաչկի հրաբուխը 7.5 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել։
Հրաբուխներին տրվել Է նարնջագույն ավիացիոն գունային կոդ։





























