Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 19-ամյա Գոռ Ա.-ին եւ 33-ամյա Եգոր Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ գիշերը, ժամը 03.30-ին, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ Գոռ Ա.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գետին է գցել ինչ-որ բան, այնուհետեւ ոստիկանների պահանջով վերցրել եւ ներկայացրել է մեկ կաթոցիչ եւ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: