Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, իր բնակարանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 33-ամյա Էդգար Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 մասի 6-րդ կետի մեղադրանքով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:





























