Վլադիմիր Լենինին նոր կոստյում կհագցնեն: Այդ եւ այլ ընթացակարգերի համար Լենինի դամբարանը կփակվի փետրվարի 16-ից մինչեւ ապրիլի 26-ը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պահպանության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վիկտորյա Բոգոմոլովային:

Լենինին նոր կոստյում կհագցնեն կենսաքիմիկոս մասնագետները: Նման ընթացակարգ տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ: