Փետրվարի 14-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով վարորդը` 1976 թ. ծնված Ալեքսանդր Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























