Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-132.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների եւ տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել է 2,1 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 29 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից հայտնաբերված Շահաբ գյուղում իրականացվող հորի ապօրինի հորատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական   եւ բնօգտագործման վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.32 մլն դրամ գումար։