Փետրվարի 14-ին «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու եւ արդար մրցակցության:
Առաջնությունը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «ՄԻՌ» հեռուստաընկերությունը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը եւ Գոհար Խանզրատյանը:
Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ եւ 19 կին):
Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7 սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաեւ գլխավոր մրցավարները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տեւականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:
Տղամարդկանց եւ կանանց անհատական 5-րդ առաջնության հաղթողներ.
1 տեղ
Սամվել Ջինանյան/«Երկիր Մեդիա»
Մարինե Կարապետյան/«Երկիր Մեդիա»
2 տեղ
Աշոտ Հակոբյան/«Առավոտ»
Անահիտ Ակմակժյան/«Առավոտ»
3 տեղ
Վիգեն Կիրակոսյան/Տոտալ ֆուտբոլ
Լիլիթ Գալստյան/«Երկիր Մեդիա»
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:





























