Վաշինգտոնում առատ ձյան պատճառով կփակվեն ԱՄՆ դաշնային հաստատությունները։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ վարչակազմի կադրային վարչությունը (OPM)։

Դաշնային հաստատությունների տասնյակ հազարավոր աշխատակիցներին մեկօրյա արձակուրդ են տրամադրել։ Որոշ ծառայողներ աշխատանք դուրս կգան էլեկտրոնային կապի միջոցով։ Իր աշխատանքներն է շարունակում արտակարգ անձնակազմը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ մերձատլանտյան առափնյա հատվածում առատ ձյուն է տեղում,  մի շարք շրջաններում օդերեւութաբանները կանխատեսել են  15-30 սմ ձյան շերտ։ Վաշինգտոնում դեռեւս լուրջ միջադեպեր չեն գրանցվել։