Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 480 կմ դեպի արեւմուտք գտնվող Կոլիմա հրաբխի խառնարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հրաբուխը ավելի քան 2 հազար մետր բարձրություն ունեցող մոխրի եւ գոլորշու սյուն է ժայթքել։
Հրաբխի խառնարանում պայթյունից հետո մոտակա բնակավայրերում երկնքից մոխիր է թափվել։ Փորձագետների կարծիքով՝ Կոլիմայի ակտիվացումը այս պահին բնակչության համար վտանգ չի ներկայացնում։
4 հազար մետր բարձրություն ունեցող հրաբուխը ակտիվ է արդեն ավելի քան 500 տարի։
Իշխանությունները վտանգի սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել հրաբխի մոտակայքում։





























