Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բուրաստան գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Սլավիկ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:




























