Կիեւում Քաղցկեղի ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, Ուկրաինայի առաջատար ուռուցքաբաններից մեկին՝ պրոֆեսոր Իգոր Շչեպոտինին վերջնականապես հեռացրել են բուժհաստատությունից: Ինստիտուտի նոր ղեկավարությունը նրան այդ մասին հայտնել է հենց վիրահատարանում, որտեղ այդ պահին վիրահատություն էր կատարվում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Հիվանդի հարազատների խոսքով՝ երբ վիրահատություն սկսվել է, հիվանդին նարկոզ են տվել, կատարել անհրաժեշտ կտրվածքները, վիրահատարան են ներխուժել մի քանի մարդ, այդ թվում Սեմիվոլոս ազգանունով մեկը: Նրանք պրոֆեսորին հայտնել են, որ նա ազատված է աշխատանքից:
Շչեպոտինը լքել է շենքը՝ չսկսելով վիրահատությունը: Այդ ընթացքում հիվանդը պառկած է մնացել սեղանին, մինչեւ եկել է նոր վիրաբույժ:
Հիվանդի հարազատների կանչով հիվանդանոց են եկել ոստիկաններ, որոնք ցուցմունքներ են վերցրել հիվանդի հարազատներից ու ներկա բժիշկներից:
Ինքը՝ պրոֆեսորը հաստատել է միջադեպը:





























