Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, փետրվարի 16-ին, ժամը 14.30-ին, Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 10 տան մոտից բերման են ենթարկել 40-ամյա Մովսես Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: