Հիվանդանոցից փետրվարի 13-ին, ժամը 19.05-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ծնկի շրջանի պատռված վերքով հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Սեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 9 շենքի բակում` վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է փետրվարի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 48-րդ կմ-ին՝ իր վարած «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան գովազդային վահանակի սյանը բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























