Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 21-ամյա Գեւորգ Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի /զինծառայողին վիրավորանք հասցնելը/ 1-ին մասի մեղադրանքով: