Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Արարատյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Կարապետ Ե. -ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարի 9-ի առավոտյան Արտաշիսյան փողոցի թիվ 81 հասցեի մոտ, բջջային հեռախոս վաճառելու պատրվակով, ոմն Հայկից խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի ինքնությունը: Վերջինս նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է հետաքննություն: