Չելյաբինսկի բնակիչներն այսօր՝ փետրվարի 17-ին, քաղաքի գլխավերեւում երեք արեւ են տեսել: Նրանք ականատես են եղել հազվադեպ օպտիկական երեւույթի (գալո) որը կարելի է տեսնել սառը պարզկա եղանակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուրալում ջերմաստիճանը հասել է -23-25 աստիճանի: Օդում ոչ մեծ սառցե վեցանկյուն բյուրեղներ են առաջացել, որոնք հնարավոր չէ տեսնել անզեն աչքով: Դրանց միջով անցնում են արեւի ճառագայթները, որի արդյունքում գալոյի օպտիկական էֆեկտ է ստեղծվում»,-ասել է Սվերդլովի մարզի գլխավոր օդերեւութաբան Գալինա Շեպորենկոն:
Նրա խոսքով՝ գալոն ձմռանը կարող է հայտնվել մի քանի անգամ, բայց կանխատեսել նման երեւույթի ի հայտ գալը հեշտ չէ:





























