Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը առողջապահության նախարարության գործունեությունը թափթփված ու անարդյունավետ է որակել:Այս առթիվ նրա տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի  ՈՒՂԵՑՈՒՅՑ»:

Այդ ուղեցույցի վերջին էջում գրված է նախարարության թեժ գծի համար` 56-88-72, որը բնակարանի համար է և այդ բնակարանի բնակիչներն արդեն խելագարվում են զանգերի տարափից, իսկ շապիկի վերջում գրված է`  52-88-72:  Հիմա ո՞րն է ճիշտ:

Պատկերացնո՞ւմ եք նախարարության բյուջեով  հրատարակված այս տասնյակ հազարավոր ուղեցույցների տիրաժը,  որտեղ նման սխալ տեղեկատվություն կա և որը  կարելի էր  տեղադրել կայքերում, ինչպես հիմա վարվում է պետությունը որոշ ուսումնական ծրագրերն ու  ուսումնաօժանդակ գրականությունը տարածելու  նպատակով»: