Հուլիսի 17-ին Գերմանիայի Շվերին քաղաքում կայացած պորֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում WIBF/WBA/WBO վարկածների աշխարհի չեմպիոն թեթևագույն քաշային Սյուզի Կենտիկյանն անցկացրել է տիղտոսի պաշտպանության մենամարտ Արելի Մուսինոյի հետ: Championat.ru-ն տեղեկացնում է, որ նախատեսված էր տասը ռաունդ, սակայն մենամարտը դադարեցվել է ժամանակից շուտ: Երրորդ ռաունդում մարզուհիները գլուխներով ոչ դիատավորյալ իրար են բախվել, Կենտիկյանը պատռվածք է ստացել: Տեխնիկական որոշմամբ ոչ ոքի է գրանցվել:




























