Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղի կենտրոնական խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Էդիկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը:

Գողոնն առգրավված է:

Էդիկ Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: