Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, փետրվարի 17-ին, ժամը 15.55-ին, Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկվել 37-ամյա Կորյուն Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: