Հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները  շարունակում են զարգանալ՝ չնայած ապրանքաշրջանառության ծավալների որոշակի անկմանը։ Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան։

Նրա խոսքով՝ 2014թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 210 մլն դոլար, ինչը 13 մլն դոլարով քիչ է անցյալ տարվա համեմատ։ Այս հանգամանքը դեսպանը կապել է համաշխարհային ճգնաժամի հետ։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին  անդամակցելն ու Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացումը չպետք է խոչընդոտ հանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Հարաբերությունները զարգանում են։ Դրան խորացումը փոխշահավետ է երկու կողմերի համար էլ։ Մենք պլանավորում ենք այս տարի տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի նիստ հրավիրել»,- հավելել է դեսպանը՝ նշելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու եւ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման  կոնտեքստում անհրաժեշտ է կարգավորել իրավական դաշտը, որպեսզի ապրանքաշրջանառությունը չպակասի։