Փետրվարի 17-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Թուրքիայի քաղաքացի, 54-ամյա Աքթայ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 16-ից Թուրքիայի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնավաճառությամբ եւ կավատությամբ զբաղվելու մեղադրանքով:




























