Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել եւ զբաղվել մարմնավաճառությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 29-ամյա Արուսյակ Մ.-ն եւ 25-ամյա Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար, շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























