Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանն այսօր՝ փետրվարի 18-ին մեկ ժամով դադարեցվել են թռիչքները՝ վատ եղանակային պայմանների պատճառով:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, ներկայումս օդանավակայնն աշխատում է սովորական ռեժիմով, թեեւ ձյունը շարունակվում է: Բացառված չէ, որ օրվա ընթացքում օդանավակայանը նորից աշխատի խափանումներով:
Միաժամանակ, «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել մոտ 330 չվերթներ (փետրվարի 18-19-ի):
Խափանումներով է աշխատում նաեւ Ստամբուլի Սաբիհ Գեկչենի անվան օդանավակայանը:





























