Championat.ru-ն, հղում անելով Boxingscene.com-ին, հայտնում է, որ հուլիսի 17-ին Գերմանիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած Սյուզի Կենտիկյան–Արելի Մուսինո մենամարտը համարվել է չկայացած:
Մենամարտը 3-րդ ռաունդում դադարեցվել է մարզուհիների գլուխներով բախումից հետո Կենտիկյանի մոտ սկսված արյունահոսության պատճառով: Կենտիկյանը պահպանել է WBO/WIBF/WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն քաշային կարգում:



























