Ֆուտբոլի Չիլիի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Դեպորտես Կոնսեպսիոն» -  «Ռեյնջերս» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից մեկը փորձել է խեղդել հանդիպման գլխավոր մրցավար Մարսելո Միրանդային` տեղեկացնում է Marca-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 77-րդ րոպեին, երբ պարգվայցի Խոսե Պեդրոսոն երկրորդ դեղին քարտն է ստացել և նշանակվել է 11 մետրանոց: Պեդրոսոն հարձակվել է մրցավարի վրա, սակայն ժամանակին օգնության են հասել մրցավարի օգնականները: Ֆուտբոլիստին տարել են ոստիկանական բաժանմունք: