Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հաստատել է «Ամուսնության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ այժմ թույլատրվում է ամուսնական միություն կնքել նաեւ գեյերի եւ լեսբուհիների միջեւ։ Օրենքն ուժի մեջ է մտնում 2017թ. մարտի 1-ից։
Սա երկրի պատմության մեջ առաջին օրինագիծն է, որն ընդունվել է հենց քաղաքացիների նախաձեռնությամբ։ Օրենքն ընդունելու օգտին ստորագրահավաք էր կազմակերպվել, որին մասնակցել է 167 հազար մարդ։
2014թ. դեկտեմբերի 12-ին երկրի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել էր նույնասեռ ամուսնությունների օրինականացումը։ Համապատասխան օրենքի օգտին կողմ էր քվեարկել 101 պատգամավոր, եւս 90-ը դեմ են եղել։
Ֆինլանդիայում 2002-ից նույն սեռի երկու ներկայացուցիչներ կարող էին գրանցել քաղաքացիական միություն, սակայն պաշտոնապես նույնասեռ ամուսնությունների կնքումը արգելված էր։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։





























