Կանադական հոգեբանները բացատրել են, թե տղամարդկանց մատների երկարությունն ինչ կապ ունի կանանց հանդեպ նրանց վերաբերմունքի հետ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն: Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են Personality and Individual Differences ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնց ցուցամատի ու մատնեմատի երկարությունը տարբեր է, մեկ երրորդով ավելի հազվադեպ են ագրեսիվություն ցուցաբերում եւ ավելի հաճելի են կանանց հետ շփման մեջ, քան նրանք, որոնց այդ մատների երկարությունը հավասար է:
Ավելի վաղ մասնագետները նաեւ հայտնաբերել էին, որ մատների տարբեր երկարությամբ տղամարդիկ ավելի շատ երեխա ունեն: Ավելին, մատների երկարության հարաբերակցությունը կարող է մատնանշել տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը. որքան մեծ է մատնեմատի եւ ցուցամատի երկարության տարբերությունը, այնքան տղամարդու մոտ այդ հորմոնն ավելի շատ է:





























