Թուրքական լրատվամիջոցներում եւ սոցկայքերում մեծ արձագանք է գտել Բայազետ քաղաքում տեղի ունեցած հրդեհի ժամանակ արված մի լուսանկար։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Բայազետի տներից մեկում բռնկված հրդեհից հետո տանտերերի 3 երեխաները արտասվելով հետեւում են, թե ինչպես է այրվում իրենց տունը։

«Դողան» լրատվական գործակալության լուսանկարչին հաջողվել է երեխաներինլուսանկարել այն պահին, երբ նրանցից ավագը արտասվելով փակում է կրտսեր եղբոր աչքերը, որ վերջինս չտեսնի, թե ինչպես է այրվում իրենց տունը։

Այս լուսանկարը մեծ արձագանք է գտել, որից հետո բազմաթիվ քաղաքացիներ այդ ընտանիքին օգնելու ցանկություն են հայտնել, որից հետո հաշվեհամար է բացվել, որի միջոցով ստացված հանգանակությունը ուղղվելու է նոր տան կառուցման համար։