Ամերիկյան միլիարդատեր Ուորրեն Բաֆեթը վաճառել է իր Cadillac DTS մակնիշի 2006 թվականի արտադրության մեքենան 122,5 դոլարով։

32 հազար կմ քշած մեքենաների շուկայական արժեքը 12 հազար դոլար է։ Աճուրդի 8 օրերի ընթացքում մեքենայի գինն աճել է մեկնարկայինից 10 անգամ ավելի։

Մեքենայի մեջ Բաֆեթը թողել է իր ինքնագիրը։ Բացի այդ, 84-ամյա միլիարդատերը հայտարարել է, թե պատրաստ է անձամբ հանձնել գնորդին մեքենայի բանալիները, եթե նա դրա ետեւից գա Նեբրասկայի Օմահա քաղաք։

Ստացված գումարը Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավարը փոխանցելու է  Girls Inc բարեգործական կազմակերպությանը, որը օգնություն է ցուցաբերում աղջիկներին ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Այդ կազմակերպությունում է աշխատում նրա դուստր Սյուզենը։