Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանն այսօր՝ փետրվարի 23-ին, դուրս է գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ ծերունու վիճակը բավարար է:
«Նա դուրս է գրվում, բայց մեր մշտական հսոկողության տակ է լինելու: Դեռեւս ձեռնափայտով է քայլելու, բայց վիճակը լավ է»,- ասաց փոխտնօրենը:
Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք:
Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























