Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 23-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:





























