ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ռադիոյով ամերիկացիներին ուղղված իր ուղերձում նշել է, որ սիրում է Ամերիկան եւ նրա բնակիչներին, նույնիսկ եթե նրանք «հիմար» են, գրում է New Yorker-ը:

«Ես սիրում եմ Ամերիկան եւ «անգամ նրա հիմարներին»,-ասել է Օբաման

«Ամերիկայում ապրում են ամեն տեսակ մարդիկ. Երիտասարդ ու ծեր, թույլ ու ուժեղ, խելացի ու հիմար: Ու երբ իրականում հիմար մարդիկ գործում են ծաղրածուների նման, ես շարունակում եմ սիրել նրանց, որովհետեւ նրանք Ամերիկայի մի մասն են, իրականում երկրի մեծ մասը»,-հավելել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, Օբաման կոչ է արել ամերիկացիներին  «միասին աշխատել հանուն Միացյալ Նահանգների»: Նա նաեւ ընդգծել է, որ եթե դրա համար անհրաժեշտ լինի «մի կողմ դնել մարդկանց միջեւ տարբերությունները, այդ թվում ինտելեկտի մեծ տարբերությունը, ապա այդպես էլ պետք է վարվել»: