ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը շրջահայացություն եւ խոհեմություն ցուցաբերեց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին խորհրդարանում  հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով եռյակի փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին որոշումը:

«Գագիկ Ծառուկյանը գիտակցում է, որ չպետք է ժողովրդին տանի ցնցումների ներկայիս շատ բարդ իրավիճակում: Չէ որ պայթյունավտանգ իրավիճակն Ուկրաինայում եւ այլ երկրներում ինքն իրեն չի առաջացել: Նրանց մոտ հենց այդպիսի քայլեր են եղել: ԲՀԿ անդամներն իրենց սթափ մտածողությամբ դա հասկացան»,-հայտարարել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի կողմից ԱԺ նիստերի բոյկոտը սովորական բան է քաղաքականության մեջ, մարտավարական հնարք է, ոչ ավելին: