Եգիպտոսում «Արաբական գարնան» առաջնորդներից մեկը հանդիսացող հասարակական ակտիվիստ Ալաա Աբդել Ֆաթահին դատապարտել են 5 տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:
Աբդել Ֆաթահը եւ եւս 24 ակտիվիստների ավելի վաղ դատապարտել էին 15 տարվա ազատազրկման՝ հանրահավաքների մասին օրենսդրությունը խախտելու համար: Զանգվածային հասարակական արձագանքից հետո դատարանի որոշումը չեղյալ էր հայտարարվել, որից հետո նոր քննություն էր նշանակվել, հաղորդում է Gazeta-ն:
Հոկտեմբերին Ալաա Աբդել Ֆաթահին կրկին կալանավորել են:





























