Միացյալ Նահանգները սեպտեմբերի մեկից վերսկսելու են զորավարժանքները վրացական զինված ուժերի հետ: Ինչպես New York Times-ին հաղորդել են ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ուսումնավարժանքներն անցկացվելու են զինծառայողների վերապատրաստման ծրագրի շրջանակում, որը նախատեսված է Աֆղանստանում խաղաղասիրական առաքելության համար:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Ռուսաստանն այդ ծրագրերի մասին տեղեկացված է:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող նմանատիպ ծրագիր անցկացվել էր նաեւ նախորդ տարի: Ուսումնավարժանքները դադարեցվել էին ռուս-վրացական հակամարտության սրման ու պատերազմի հետեւանքով: