ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 478.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.95 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.10 դրամ (աճել է 3.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.59 դրամ (աճել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 249.29 դրամ, ոսկին՝ 18,535.22 դրամ, պլատինը՝ 17,896.6 դրամ:
Փետրվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.75 դրամ:





























