Լեհաստանի Սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին, ով նաեւ զբաղեցրել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, սպառնալիքներով նամակ է ստացել: Այս մասին հաղորդում է ZET ռադիոն:
Նամակի անանուն հեղինակը պնդում է, որ ռումբ է տեղադրել քաղաքական գործչի գրասենյակներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնագետներն արդեն ստուգել են Սիկորսկիի՝ Բիդգոշչ եւ Նակլո քաղաքներում գտնվողն ներկայացուցչությունները, որտեղ ոչ մի պայթուցիկը սարք չեն հայտնաբերել:
Ներկայումս որոնումները շարունակվում են հարեւան շենքերում:





























