Ադրբեջանում փախստականները հերթական բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ պաշտոնյաների անտարբեր վերաբերմունքի:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ենի Մուսավաթ-ը, Աղջաբադի շրջանի Թախթաքերփյու ավանի բնակիչները ելել են բողոքի ակցիայի: Տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ՝ մեծ մասը փախստականներ:
Նրանք բողոքում են, որ անցած շաբաթ անձրեւները վնասել են իրենց տները, իսկ պատկան պետական մարմինները չեն հետաքրքրվում իենց խնդիրներով:





























