Երեւանի Կոմիտասի թանգարանը հիասքանչ է։ Այս մասին փետրվարի 24-ին Կոմիտասի նորաբաց թանգարան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարեց Հայաստանում  Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան։

Դիվանագետը ընդգծեց, որ շատ երախտապարտ է թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար։ «Բնականաբար, որպես Հայաստանում հավատարմագրված դիվանագետ՝ ես կփորձեմ ավելի շատ  բան իմանալ հայ ազգի, նրա երկրի, մշակույթի եւ երաժշտության մասին։ Այս թանգարանի շնորհիվ յուրաքանչյուր մարդ կարող է շատ բան իմանալ Կոմիտասի մասին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ինձ հետ է նաեւ իմ որդին, որը նույնպես կոմպոզիտոր է, եւ նրա համար այս այցելությունը շատ հետաքրքիր է»,- ընդգծել է չեխ դիվանագետը։ Միկիսկան խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տինոջը՝ Նատալյա Նալբանդյանին միջոցառման կազմակերպման համար։

«Հուսամ, այս թանգարանը դեռ կգրավի շատ զբոսաշրջիկների, երաժիշտների եւ նկարիչների, որոնք շատ բան կարող են իմանալ Կոմիտասի մասին»,- եզրափակել է դեսպանը։