Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE բորսայում աճել է 1.46 տոկոսով՝ կազմելով 59.8 դոլար մեկ բարելի դիմաց։ Ընդ որում, երեքշաբթի Brent տեսակի մեկ բարել նավթի գինը էժանացել էր՝ հասնելով 58.73 դոլարի։
Ավելի վաղ Նիգերիայի նավթի նախարար, ՕՊԵԿ նախագահ Դիեզանի Ալիսոն Մադուեկեն The Financial Times պարբերականի հետ զրույցում հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ը նավթի գնի հարցով կարող է արտահերթ նիստ հրավիրել, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ գրեթե բոլոր նավթարդյունաբերող երկրները, բացառությամբ արաբական երկրների, ներկա պայմաններում իրենց հարմարավետ չեն զգում։ Եթե նավթի գինը շարունակի անկում ապրել, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա 6 շաբաթների ընթացքում կհրավիրվի ՕՊԵԿ-ի արտահերթ նիստ, մեջբերում է The Financial Times-ը։





























