Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը հրաժարվում է գազի դիմաց կանխավճար տրամադրել ռուսական «Գազպրոմին», քանի որ վստահ չէ, որ ռուսական ընկերությունը կկատարի «ձմեռային փաթեթի» համաձայնագրի պայմանները։ Այս մասին ասված է «Նավթոգազի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Նավթոգազ Ուկրաինին» հնարավոր չի համարում ռուսական գազի մատակարարման համար լրացուցիչ վճարների կատարումը, քանի դեռ վստահ չի ինչպես «Գազպրոմ» ԲԲԸ կողմից ստորագրած պայմանագրի, այնպես էլ Բրյուսելում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրամիության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ արձանագրությունների կետերի կատարման հարցում»,- ասված է հայտարարության մեջ, մեջբերում է Gazeta-ն։


























