2015 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողների իրավունքները ավելի լավ կպաշտպանվեն։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով 2014թ. հաշվետվությունը։ Նրա խոսքով, համապատասխան փոփոխություններն արվելու են էլեկտրաէներգիայի առաքման եւ կիրառման կանոններում։
Այսպես, կատարելագործվելու են ցանցին միանալու ընթացակարգերը, հաշվարկումը, նաեւ սխալների դեպքում գործողությունների հերթականությունը։ Նաեւ հստակեցվելու է հաշվիչների կալիբարվորման կարգը։





























