Գերմանիայի հյուսիսում ակյգու մշակման աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են ժանգոտած մի տարա՝ «ցիկլոն Բ» մակագրությամբ։ Այս մասին գրում է Associated Press-ը։
«Ցիկլոն Բ»-ն թունավոր գազ է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործում էին նացիստները Օսվենցիմի եւ այլ համակենտրոնացման ճամբարներում գազի խցիկներում մարդկանց ոչնչացնելու համար։ Գերմանական Քիլ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 200 մլ տարողությամբ տարան հայտնաբերվել էր Պրեց քաղաքի արվարձաններում տարվող աշխատանքների ժամանակ, մեջբերում է Gazeta-ն։
Անցյալ դարի 1920-ական թթ. «ցիկլոն Բ»-ն օգտագործում էին որպես միջատասպան միջոց բույսերի մշակման համար։ Ոստիկանությունը կարծում է, որ գազը այգում պահել են հենց այդ նպատակով Գերմանիայում նացիստների՝ իշխանության գալուց դեռ շատ առաջ։



























