Մեծ Բրիտանիան իր զինվորականներին Ուկրաինա չի ուղարկի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին։

«Մենք չենք պլանավորում մեր զինվորականներին Ուկրաինա ուղարկել»,- մեջբերում է Ֆելոնի խոսքը Gazeta-ն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բրիտանացի զինվորականները կմասնակցեն ուկրաինական ուժային կառույցների մարզման գործընթացին։

Իր հերթին The Guardian պարբերականը գրել էր, որ բրիտանացի զինվորականների ուղարկումը Ուկրաինա տեղի ուժայիններին մարզելու համար «խորհրդանշական ժեստ է», որը կարող է զայրացնել Ռուսաստանին։