Աֆղանստանի հյուսիսարեւելյան Փանջշեր նահանգում ձնահոսքի հետեւանով զոհերի քանակը հատել է 10-ի սահմանը։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով պաշտոնական իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվում էր 85 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Փանջշերը Աֆղանստանի 34 նահանգներից մեկն է եւ ունի 144.4 հազար բնակչություն։ Այստեղ են տեղակայված ՆԱՏՕ-ի հիմնական ուժերը՝ ԱՄՆ ղեկավարությամբ։


























